211652_close_icon
views-count20543 դիտում article-date 10:42 10-12-2019

Երևանում նշվեց Ակնալճի եզդիական սրբատեղիի հիմնադիր-հովանավոր Միրզա Սլոյանին նվիրված՝ «Տաճար կառուցած մարդը» հիշատակի երեկո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ակնալճի եզդիական սրբատեղիի հիմնադիր–հովանավոր, «Անանիա Շիրակացի» մեդալակիր Միրզա Սլոյանին նվիրված՝ «Տաճար կառուցած մարդը» խորագիրը կրող հիշատակի երեկոյի ներկաները նշում էին. «Եզդի ժողովրդի արժանավոր զավակ Մ. Սլոյանը իր մահկանացուն կնքեց այս տարվա նոյեմբերի 3-ին, իր երազանքի՝ աշխարհում իր նմանը չունեցող, մարմարակերտ ու 29 մետր սլացքով եզդիական Տաուսե Մալաքի և 7 հրեշտակների տաճարը կառուցելուց հետո: Տաճարի օծումը տեղի ունեցավ սեպտեմբերի 29-ին: Մինչ այս, սրբատեղիում Մ. Սլոյանի ջանքերով կառուցվել են Սըլթանե Էզդիի տաճարը, «Հայ-եզդիական բարեկամության» հուշահամալիրը՝ բարեկամության հուշակոթողով, զինակից-բարեկամներ Ջհանգիր Աղայի ու Անդրանիկ Զորավարի, Ուսուփ Բեկի և Կոմիտաս Վարդապետի արձաններով, Հայոց ցեղասպանության նահատակների ու Շանգալի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձաններով, եզդիների ազգային հերոս Դավրեշե Ավդիի ձիարձանով»: Հիշատակի երեկոյին ներկայացվեցին դրվագներ Մ. Սլոյանի կյանքից ու գործունեությունից, նրա ընկերների խոսքերը, հատվածներ նրա ելույթներից: Տեղի ունեցավ նաև «Տաճար տանող պատվի և արժանապատվության ճանապարհը» պատկերազարդ գրքի շնորհանդեսը: Երեկոյի ընթացքում, ի հիշատակ նրա ոգեկոչման, կենդանի կատարմամբ տեղի ունեցան նաև գեղարվեստական կատարումներ: Միջոցառմանը ներկա էր ու ելույթով հանդես եկավ Գերմանիայից Հայաստան ժամանած Ավրորայի մրցանակակիր Միրզա Դիննայինը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/29/1136464/?fbclid=IwAR3zs8BGPEnRromv2NQPTUpfFJm5RScU1vZTk6GMZL7iL7oBIwaMIcQ4_-Q]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, սեպտեմբերի 29-ին Ակնալիճ համայնքում տեղի էր ունեցել եզդիական ամենամեծ «Տաուսե Մալաք և 7 հրեշտակների» տաճարի օծման, ինչպես նաև 2014 թ.-ի Իրաքի Շանգալ եզդիաբնակ նահանգում ԻՊ-ի զինյալների կողմից իրականացված եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող, Նադիա Մուրադի անունը կրող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը։ Արարողության վայրում ասեղ գցելու տեղ չկար, ներկա էր մոտ 10 հազ. մարդ: Արարողությանը մասնակցելու էին եկել աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած եզդիներ, ինչպես նաև հյուրեր Հայաստանի բոլոր մարզերից, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ եզդիական համայնքում մեծ հեղինակություն և հարգանք վայելով պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ելույթ ունեցավ նախ հայերեն, ապա նաև եզդիերեն լեզուներով: Միջոցառման ներկաները մեծ հուզմունք ապրեցին, երբ կազմակերպիչները ապրիլյան պատերազմի հերոսներ Քյարամ Սլոյանի և Արմենակ Ուրֆանյանի ծնողներին պատվեցին և հուշամեդալներով պարգևատրեցին: Ֆոտոլրագրողը նաև հայտնել էր, որ Հայաստանում երկրորդ եզդիական այս սրբավայրն ամենամեծն է աշխարհում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 219+
219+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր