211652_close_icon
views-count1771 դիտում article-date 16:40 02-05-2016

Կազմավորվում է ՀՀ ԱԻ նախարարին կից հասարակական խորհուրդ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016թ. մարտի 3-ի №259-Ն որոշմամբ և ի կատարումն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. ապրիլի 18-ի №16 արձանագրային որոշման մեջ լրացում կատարելու և ՀՀ նախարարին կից հասարակական խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին» 2015թ.նոյեմբերի 26-ի №52 արձանագրային որոշման պահանջները ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նախաձեռնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին կից հասարակական խորհրդի կազմավորման գործընթաց: Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն) և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը: Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանսավորում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) ստանում Նախարարությունից: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` դիմում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին. Ինքնակենսագրություն. բնութագիր - երաշխավորություն առաջադրող կազմակերպության կողմից. տեղեկանք առաջադրող կազմակերպության գործունեության մասին: Հայտերն ընդունվում են ս.թ. մայիսի 2-ից մինչև մայիսի 20-ը: Հայտերն ուղարկել [email protected] էլ. փոստով, mes.am կայքում կամ փոստով ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղ. Ա. Միկոյան 109/8 Տեղեկությունների համար զանգահարել 010-31-77-20 հեռախոսահամարով

Նմանատիպ նյութեր