1312 դիտում
14:50 30-01-2021
Ստեղծվել է ԱՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդ
ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը ստորագրել է նախարարին կից հասարակական խորհուրդ ձևավորելու մասին թիվ 19 հրամանը:Խորհրդի կազմում ընդգրկվելու են հասարակական կազմակերպությունների, տարբեր մասնագիտական միավորումների ներկայացուցիչներ, փորձառու և առաջատար մասնագետներ, որոնց գործունեությունը հետապնդելու է առողջապահության նախարարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, առողջապահական համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման համակարգային ուղիները որոնելու և զարգացման ռազմավարական ուղղությունները մշակելու գործում խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու նպատակ: Նույն հրամանով Նախարարը հաստատել է նաև Խորհրդի աշխատակարգը:
Խորհուրդը նախագահելու է ԱՀ առողջապահության նախարարը, խորհրդի կազմը չի կարող պակաս լինել 15 անդամից և գերազանցել 50-ը: Խորհրդում անդամակցությունը կրելու է հասարակական, իսկ գործունեությունը՝ խորհրդատվական բնույթ:
Առաջիկա օրերին Նախարարությունը հայտարարություն կտարածի խորհրդի կազմում ընդգրկվելու հավակնորդների դիմումների ընդունելության կարգի ու ժամկետի վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1061 դիտում
19:29 03-09-2014
ՀՀ բնապահպանության նախարարին կից ստեղծվել է հասարակական խորհուրդ
1157 դիտում
19:00 04-06-2014
Արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ է ստեղծվել
1831 դիտում
16:40 02-05-2016
Կազմավորվում է ՀՀ ԱԻ նախարարին կից հասարակական խորհուրդ
Այս բաժնից
877 դիտում
20:09 05-02-2025
Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները
580 դիտում
20:04 05-02-2025
ՀՀ ԱԳ նախարարությունում մեկնարկել է 2025 թ. ՄԱԿ-ի մոդել համաժողովը
1306 դիտում
19:41 05-02-2025
Մահացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արմեն Կիրակոսյանը