1568 դիտում
10:45 12-01-2021
Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ կձևավորվի
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ նախատեսվում է ձևավորել նախարարին կից նոր Հասարակական խորհուրդ։ Այս մասին նախարարը հայտնել էր հանրապետությունում գործող բնապահպանական կազմակերպությունների և բնապահպանների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ՝ գործընկերներից ակնկալելով խորհրդի ձևավորման շուրջ առաջարկներ և կարծիքներ։
Ամփոփելով ստացված առաջարկները, Շրջակա միջավայրի նախարարությունն հայտարարում է խորհրդի կազմի ձևավորման մեկնարկի մասին։
Այսպիսով՝
Խորհուրդը պետք է լինի առավելագույն ներառական ու կենսունակ, լայն ընդգրկում ունեցող։
Պետք է ակտիվ և գործուն մասնակցություն ունենա բնապահպանության ոլորտի խնդիրների վերհանման, դրանց լուծման ծրագրերի ու ճանապարհային քարտեզների մշակման, ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականության մշակման գործում։
Տարբեր հիմնախնդիրների շուրջ հանդես գա մասնագիտական եզրակացություններով ու առաջարկություններով
Համագործակցի տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, անհրաժեշտության դեպքում՝ իր գործունեության մեջ ներգրավի նաև համապատասխան մասնագիտական ուղղվածությամբ փորձագետների
Շրջակա միջավայրի նախարարին կից Հասարակական խորհուրդը բնապահպանական պլանների, ծրագրերի, քաղաքականության մշակմանը հասարակայնության մասնակցությունը համակարգող անկախ խորհրդավական կառույց է։
Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով։
Խորհրդին անդամակցելու նամակ-հայտերը կարող եք ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին նամակի միջոցով՝ գլխագրում նշելով «Հասարակական խորհուրդ»։
Հայտի մեջ պետք է ներառել՝
Անուն, ազգանուն
Կազմակերպության անուն
Կազմակերպության/ անհատի վերջին երեք տարվա գործունեության
համառոտ նկարագիր
Եթե կազմակերպություն է, ղեկավար կազմի տվյալները
Ինչ այլ հասարակական կազմակերպությունների / նախաձեռնությունների հետ է համագործացում
Բնապահպանության ոլորտի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները՝ դրանց լուծմանն ուղղված նախատեսվող գործողությունների հակիրճ նկարագրություն
Հեռախոսահամար
Էլեկտրոնային հասցե
Նամակ-հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի հունվարի 25-ն է։
Հասարակական խորհրդի կազմի ընտրությունը կատարվելու է հատուկ այդ նպատակով նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի կողմից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ կձևավորվի Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ...
Posted by ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia on 2021 թ. հունվարի 11, երկուշաբթի
Նմանատիպ նյութեր
1206 դիտում
11:14 11-02-2021
Ընթացիկ ամսվա վերջում կգումարվի շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհրդի նիստը
1730 դիտում
16:52 05-06-2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով
896 դիտում
15:56 27-08-2015
Կձևավորվի Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նոր կազմ
Այս բաժնից
727 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1483 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա