Ըստ վիճակագրական տվյալների ` քաղցկեղից ամեն օր մահանում է 300-ից ավելի ֆրանսիացի
Ըստ վիճակագրական տվյալների` ամեն տարի Ֆրանսիայում ախտորոշվում է քաղցկեղի 160.000 նոր դեպք, որոնցից մոտավորապես 120.000-ը ավարտվում է մահով։
Այլ խոսքով` քաղցկեղից ամեն օր մահանում է 300-ից ավելի ֆրանսիացի` 5-1 մահ, այդպիսին են հասարակության այդ իսկական պատուհասի հետևանքները։
Քաղցկեղը բնակչության մահացության հիմնական պատճառն է և առաջ է անցնում սրտի և ուղեղի անոթային հիվանդություններից։ Սակայն քաղցկեղը հիվանդություն է և ո´չ դատավճիռ, քանզի քաղցկեղածին բջիջների վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս պայքարել այս հիվանդության դեմ և հասնել 100%-անոց արդյունքի։
Իսկ դրա համար անհրաժեշտ է գոնե տարին 1 անգամ անցնել պրոֆիլակտիկ ստուգում, հետևել բժիշկների խորհուրդներին։
Այսպիսով, պահպանելով առողջ ապրելակերպի նորմերը` հնարավոր է խուսափել շատ հիվանդություններից, այդ թվում նաև քաղցկեղից։