Ինչի՞ արդյունքում է պատժից ազատվել խանդի հողի վրա կնոջը ծեծած Անդրանիկը
Ինչպես տեղեկացրել էինք, Անդրանիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խանդի հողի վրա վիճաբանել էր իր կնոջ` Լ-ի հետ, որի ժամանակ ծեծի է ենթարկել նրան:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը քննելով` որոշել է Անդրանիկ Պետրոսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական գործի վարույթը կարճել և Անդրանիկ Լևոնի Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` ամբաստանյալի հետ տուժողի հաշտվելու պատճառաբանությամբ: