211652_close_icon
views-count24977 դիտում article-date 20:00 29-04-2016

Երևանում ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները կանխել են 52-ամյա քաղաքացու ինքնասպանությունը

Այսօր` ապրիլի 29-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները Հաղթանակ կամրջի տարածքում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ մի քաղաքացի անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և հավաքված մի քանի քաղաքացիներ փորձել են նրան հետ բերել վտանգավոր եզրագծից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության աշխատակիցները մոտենալով կամրջին` կարողացել են կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` այդ քաղաքացին Երևան քաղաքի Սարի- Թաղի բնակիչ, 52-ամյա Հ. Ա.-ն է: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում հետաքննություն է սկսվել:

Նմանատիպ նյութեր