1349 դիտում
18:21 29-04-2016
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ԱՄՆ Խաղաղության կուրպուսի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է "ԱՄՆ Խաղաղության կուրպուսի" (ԽԿ) հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը` ղեկավար Չարլզ Էնսիսոյի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` նախարարը կորևորել է այն հանգամանքը, որ ԽԿ-ի կամավորներն ավելի քան 20 տարի է, ինչ մեր հանրապետության տարբեր մարզերում նպաստում են անգլերեն լեզվի ուսուցման և ուսուցիչների վերապատրաստման գործընթացին: "Կոնկրետ կրթական, երիտասարդական ծրագրերին աջակցելուց բացի, կարծում եմ, մեկ այլ կարևոր առաքելություն են իրականացնում "Խաղաղության կորպուսի" կամավորականները, նրանք` իրենց գործունեությամբ նպաստում են կամավորականության և հանդուրժողականության մշակույթի տարածմանը",-նշել է Լևոն Մկրտչյանը:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԱՄՆ Խաղաղության կուրպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Չարլզ Էնսիսոնն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին` Հայաստանի ուսումնական հաստատություններում իրենց կամավորների գործունեության հնարավորության ապահովման համար:
Պարոն Էնսիսոնը տեղեկացրել է, որ ներկայում ԽԿ-ի կամավորները Հայաստանի ուսումնական հաստատություններում անգլերեն լեզվի ուսուցմանը մասնագիտական օգնություն ցուցաբերելուն զուգընթաց` իրենք ևս ծանոթանում են հայ մշակույթին, սովորում` հայերեն: Նշվել է նաև, որ հեռահար ուսուցման ծրագրի շնորհիվ` հանրապետությունում վերապատրաստման դասընթացներ են անցել անգլերեն լեզու դասվանդող ավելի քան 100 ուսուցիչ:
Հանդիպման ընթացքում, հաշվի առնելով հանրապետության կրթական համակարգի կարիքները, նախարար Լևոն Մկրտչյանն առաջարկել է ճշգրտել առաջնահերթություններն ու գործունեության ուղղությունները` առաջիկայում աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելու համար:
Նմանատիպ նյութեր
3364 դիտում
18:04 22-04-2016
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին
Այս բաժնից
682 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1048 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»