1819 դիտում
21:15 22-04-2016
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարին
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մհդ. Իսսամ Նայալին:
Ողջունելով Մհդ. Իսսամ Նայալին` նախարարն ընդգծել է, որ հաշվի առնելով պատմականորեն ձևավորված հայ-սիրիական բարեկամական հարաբերությունները` Հայաստանը Սիրիայի համար այս բարդ իրավիճակում ևս պատրաստ է անել ամեն ինչ մեր պետությունների կրթական համակարգերի միջև առկա համագործակցության ամրապնդման և զարգացման համար: Լևոն Մկրտչյանը նշել է, որ վերջին տարիներին` պատերազմական իրավիճակով պայմանավորված Սիրիայի ազգությամբ հայ բազմաթիվ քաղաքացիներ իրենց կրթությունը շարունակում են Հայաստանի ուսումնական հաստատություններում: Մենք պատրաստակամ ենք ընդունելու և աջակցելու կրթության կարիք ունեցող բոլոր քաղաքացիներին, նույնիսկ այդ նպատակով պետության աջակցությամբ հատուկ ծրագրեր են մշակվել,-նշել է նախարար Լ.Մկրտչյանը:
Գոհունակություն հայտնելով կրթության ոլորտում առկա համագործակցության մակարդակից` Մհդ. Իսսամ Նայալին բարձր է գնահատել Հայաստանի գիտական մեծ ներուժը, ինչպես նաև համալսարանական համակարգում սիրիացի ուսանողների ներգրավվածության լայն հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Սիրիայի կրթության և գիտության բնագավառում փոխգործակցության գործնական ծրագիրը, որը տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված ներկայում գտնվում է քննարկումների փուլում` ընդլայնման և զարգացման հեռանկարով:
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում արաբերեն լեզվի ուսուցման հեռանկարին, ուսանողների կրթաթոշակային ծրագրերին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Հանդիպման ընթացքում Մհդ. Իսսամ Նայալին ներկայացրել է նաև Սիրիայի ներկա իրավիճակի վերջին զարգացումները:
Նմանատիպ նյութեր
2189 դիտում
17:23 09-09-2016
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
478 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
907 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
790 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը