2534 դիտում
17:16 29-04-2016
Իսպանիայի 3 քաղաքներ ճանաչեցին և դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը
Ապրիլի 27-28-ին Իսպանիայի Կարկախենտ, Ալակուասն և Էլդան քաղաքները պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:
Կարկախենտի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր 5 քաղաքական ուժերը միաձայն կողմ են քվեարկել համապատասխան ինստիտուցիոնալ հայտարարության ընդունմանը: Ալակուասի քաղաքային խորհրդում հայտարարության քվեարկության ընթացքում ձեռնպահ են մնացել միայն Ժողովրդական կուսակցության (PP) և Ciudadanos-ի պատգամավորները, իսկ Էլդայում միակ դեմ քվեարկած կուսակցությունը Ciudadanos-ն էր:
Նիստերին ներկա էին վերոնշյալ և իսպանական այլ քաղաքներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներ, ովքեր իրենց երախտագիտությանը հայտնեցին քաղաքային խորհուրդներին:
Նմանատիպ նյութեր
2889 դիտում
16:34 06-04-2016
Իսպանիայի երկու քաղաքներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
1961 դիտում
16:14 11-05-2016
«Լեսթերի» երկրպագուները Մարեզին մրցաշրջանի լավագույն խաղացող ճանաչեցին. տեսանյութ
14026 դիտում
20:11 25-12-2017
Լրագրողները լավագույն մարզիկ ճանաչեցին Արթուր Ալեքսանյանին, մարզասերները՝ Հենրիխ Մխիթարյանին
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»