211652_close_icon
views-count1229 դիտում article-date 15:37 29-04-2016

Նախարար Արմեն Երիցյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Ապրիլի 29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովին և տնտեսական հարցերով ազգային ծրագրի համակարգող Էդվարդ Սաֆարյանին: Սա դեսպանի առաջին այցն էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն և կրում էր ճանաչողական բնույթ: Շնորհավորելով Ա. Ավակովին նշանակման կապակցությամբ՝ ԱԻ նախարարը դեսպանին ներկայացրեց Արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքն ու գործունեությունը, ինչպես նաև՝ նախարարությունում իրականացվող նոր ծրագրերն ու նախաձեռնությունները և համագործակցությունը միջազգային կառույցների հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Ավակովը ցանկություն հայտնեց ԵԱՀԿ-ի շրջանակներում ակտիվ համագործակցել ՀՀ ԱԻՆ-ի հետ և համատեղ ծրագրեր իրականացնել: Դեսպանը նախարար Երիցյանին խնդրեց նախանշել այն ուղղությունները, որոնք ներկա պահին առաջնային են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության համար: Արձագանքելով դեսպանի առաջարկին՝ նախարար Երիցյանը որոշում կայացրեց ստեղծել երկու կառույցների համատեղ աշխատանքային խումբ, որը 10-օրյա ժամկետում կմշակի և կառույցների ղեկավարներին կներկայացնի այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ կկառուցվի ՀՀ ԱԻՆ-ԵԱՀԿ համատեղ աշխատանքը: Աշխատանքային խմբում ՀՀ ԱԻՆ-ի ներկայացուցիչներն են ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ն. Գրիգորյանը և Արտաքին կապերի վարչության պետ Մ. Գևորգյանը: Նախանշելով ՀՀ ԱԻՆ-ԵԱՀԿ համագործակցության վեկտորները՝ նախարար Երիցյանն ընդգծեց, որ «911»-ն ակտիվացնում է նաև հոգեբանական օգնության մատուցման բնագավառը, և աշխատանքներ են տարվում այս ծառայությունը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ: «Հաշվի առնելով բնակչության աճող վստահությունը «911» ծառայության նկատմամբ՝ վստահ եմ, որ հոգեբանական ծառայության զարգացման ուղղությամբ նույնպես հաջողություններ կարձանագրենք»,-ընդգծեց Ա. Երիցյանը: Հանդիպման ավարտին նախարար Երիցյանը դեսպանին ծանոթացրեց ԱԻՆ-ում կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հնարավորություններին:

Նմանատիպ նյութեր