211652_close_icon
views-count941 դիտում article-date 11:34 13-06-2014

ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին

Հունիսի 13-ին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։ Նախարարը, ողջունելով հյուրին, նշել է , որ ՀՀ արդարադատության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև արդյունավետ համագործակցությունը կշարունակվի։ Զրույցի ընթացքում քննարվել են համագործակցության գերակա և առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև՝ հեռանկարային ծրագրերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հստակեցնել այն բոլոր հարցերը, որոնց լուծմանը կարող է աջակցել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության ու բարեմաղթանքների համար՝ հավաստելով, որ իր գործունեությամբ կնպաստի հետագա համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը:

Նմանատիպ նյութեր