1882 թվականի այս օրը Բեռլինում բացվեց աշխարհում առաջին տրոլեյբուսի գիծը
Տրոլեյբուսի ստեղծման և կիրառման աշխատանքներն սկսվել են դեռևս 19-րդ դարի 80–ական թվականներին՝ Գերմանիայում։
ԽՍՀՄ-ում առաջին տրոլեյբուսներն ստեղծվել են 1933 թվականին, իսկ 1934 թվականին Մոսկվայում սկսվել է դրանց գործարկումը։
60–70-ական թվականներին տրոլեյբուսը կիրառություն է գտել ԽՍՀՄ մի շարք խոշոր քաղաքներում։
Երևանում տրոլեյբուսի երթևեկությունն սկսվել է 1949 թվականին։
1962 թվականից տրոլեյբուսներ են շահագործվում նաև Գյումրիում։
1986-ին Երևանի տրոլեյբուսի ցանցի երկարությունը եղել է 256 կմ, երթուղիների թիվը՝ 25։
Ավտոբուսի համեմատությամբ տրոլեյբուսի մեծ տարողության շնորհիվ վերջինիս շահագործումն առավել արդյունավետ է լարված ուղևորահոսքեր ունեցող գծերում։