6394 դիտում
20:12 28-04-2016
Առաջարկվում է մեկ տարով հետաձգել սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողով է ուղարկվել «Հարկային օրենսգրքի» նախագիծը. «Այն ենթադրում է խոշորածավալ փոփոխություններ ոչ միայն մոտեցումներում, այլև իրականացման մեխանիզմներում: Հարկ է, որ բոլոր գերատեսչությունները նկատի ունենան, թե սա ինչպիսի փոփոխություններ կարող է բերել իրենց ոլորտներում, մասնավորապես՝ հաշվի առնելով ծրագրային ապահովման խնդիրները:
Հարկ է՝ օր առաջ մտածել այս խնդիրների մասին: Մենք նախատեսում ենք, որ «Հարկային օրենսգիրքը» ուժի մեջ կմտնի 2018 թվականին: Ինձ զեկուցել են, որ ծրագրային ապահովման փոփոխությունները պատրաստ կլինեն միայն 2018 թվականի շեմին: Խորհրդակցելով Հանրապետության Նախագահի հետ և կարևորելով կենսաթոշակային բարեփոխումների սահուն և անխափան ընթացքը՝ առաջարկում եմ հետաձգել սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը մեկ տարով՝ տեղափոխելով այն 2018 թվականի հուլիսի 1-ը:
Հանձնարարում եմ ՀՀ ֆինանսների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ պատրաստել համապատասխան օրինագիծ և ներկայացնել կառավարության հաջորդ նիստին»:
Նմանատիպ նյութեր
29867 դիտում
10:05 24-05-2018
Մանե Թանդիլյանը առաջարկում է պարտադիր կուտակայինը հետաձգել 1 տարով. «Ժողովուրդ»
883 դիտում
12:47 27-03-2024
Նոր ավտոմատ համակարգով 23,681 քաղաքացու կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»