7172 դիտում
16:58 28-04-2016
Առաջնագծում վիրավորվածներից 2-ի վիճակը մնում է ծայրահեղ ծանր. ՀՀ ԱՆ
Ապրիլի սկզբին ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով Երևանի տարբեր բժշկական հաստատություններում գտնվող վիրավորների առողջական վիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Ըստ անհրաժեշտության հանրապետության առաջատար նեղ մասնագետների ներգրավվմամբ բժշկական կոնսիլիումներ հրավիրելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարություն ամեն օր տեղեկատվություն է ստացվում վիրավորների առողջական վիճակի շարժընթացի մասին: Ուշադրության կենտրոնում է վիրավորների հետագա վերականգնողական բուժման, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների ապաքինման կազմակերպումը:
Քառօրյա պատերազմի հետևանքով տարբեր բժշկական հաստատություններում բուժում է ստացել 125 վիրավոր, հաջորդող օրերին ընդունվել են ևս 34-ը: Մասնագետների համատեղ ջանքերով` արդեն 87 վիրավոր է դուրս գրվել բժշկական կենտրոններից: Այս պահի դրությամբ ծայրահեղ ծանր է գնահատվում 2, իսկ ծանր` 6 վիրավորների առողջական վիճակը:
ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում համակարգել տուժածների առողջական վիճակին վերաբերող յուրաքանչյուր հարց: Հիշեցնենք, որ խնդիրների, դժգոհությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայություն` (+374 10) 52-88-72 հեռախոսահամարով:
Նմանատիպ նյութեր
1981 դիտում
12:31 07-10-2023
ՀՀ ԲԿ-ներում բուժում է ստանում Արցախից տեղահանված 302 բուժառու․ 113-ի վիճակը ծանր է, 11-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր
455941 դիտում
12:24 30-03-2020
Այս պահին 14 ծանր և մեկ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք. ծայրահեղ ծանրը կարող է դառնալ ծանր, բարելավում ունենք. Թորոսյան
Այս բաժնից
685 դիտում
15:41 07-01-2025
Քննարկեցինք հանրային կառավարման բարեփոխումների ընթացիկ վիճակը. Փաշինյան
697 դիտում
15:05 07-01-2025
Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին. Սուրեն Թովմասյան