211652_close_icon
views-count1936 դիտում article-date 10:17 27-04-2016

25 տարում մեծացել է նոր սերունդ, որը պատրաստ է առերեսվել իրականության հետ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ինչ-ինչ օբյեկտիվ, պատմական հանգամանքներից ելնելով՝ մենք հաճախ, նաև 2Օ-րդ դարում, մտնում էինք մեր պատյանի մեջ՝ «մենք բազմաչարչար ազգ ենք», «մենք իրար քցող ենք», «մենք իրար թիկունքի չենք կանգնում», «անկարգապահ ենք»։ Դա էլ մեր պատրանքային «ես»–ն էր։ Մենք, այսպիսով, ինքներս մեր մասին ստեր էինք տարածում՝ արդարացնելու համար այն ամոթալի փաստը, որ մենք 25 տարում չենք կարողացել պետություն կառուցել։ Բայց ժամանակները փոխվել են, և այդ 25 տարում մեծացել է նոր սերունդ, որը պատրաստ է առերեսվել իրականության հետ, և որը ոչ թե խոսքով, այլ գործով է հերքում այդ՝ մեր հնարած կարծրատիպերը։ Նրանց վարքը թե՛ ռազմաճակատում և թե՛ Երևանում, այդ թվում (մի զարմացեք) Բաղրամյան պողոտայում հետևյալ ուղերձն է պարունակում՝ «վե՛րջ հեքիաթներին, դուրս ենք գալիս մեր վատ սովորությունների պատյաններից, չենք վախենում իրական խնդիրներից»։ Մեր քաղաքական վերնախավը և առաջին հերթին, իհարկե, իշխանությունը բավականաչափ զգայուն և ճկուն չեն՝ հասկանալու համար, որ իրավիճակը կտրուկ փոխվել է նրանք դեռևս շարունակում են ապրել մանր, «նախապատերազմյան» կրքերով։ Ավելի վատ նրանց համար»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր