500 ընտանիքների հարստությունն ուղղել բանակին, զոհվածների ու վիրավորների ընտանիքներին. Զ. Փոստանջյան
Զ.Փոստանջյանն առաջարկում է 500 ընտանիքների ապօրինի կուտակած հարստությունն ուղղել բանակաշինությանն ու զոհվածների ու վիավորների ընտանիքներին:
Պատգամավորը այս մասին հայտարարեց ԱԺ հայտարարությունների ժամին:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորը հավելեց, որ միասնության մասին կոչի կյանքի կոչողը հանրությունն էր` իր ինքանակազմակերպվածության ու գործնական հայրենասիրության շնորհիվ, իսկ հիմա հերթը իշխանությանն է:
Զարուհին ասում է, որ ՀՀ իշխանությունը քառօրյա պատերազմից հետո պետք է գիտակցի, որ պետք է ոչ միայն արտաքին ճակատում սպասի հերոսություն զինվորից, այլ հասկանա, որ հանրությունն էլ իրենից ակնկալում է ներքին ճակատում` արդարություն: