Իջևանի զորամասերից մեկում գլխի շրջանում հրազենային վիրավորումից զինծառայող է զոհվել. Հովհաննեսը Երեւանից էր
Ապրիլի 25-ին, ժամը 20:15-ին Իջեւանի Ն զորամասում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Հովհաննես Պետրոսյանի դին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հովհաննեսը Երեւանից է, Բանգլադեշից:
Նա հրազենային վիրավորումը ստացել է գլխի շրջանում: Հայտնաբերվել է Հ. Պետրոսյանին ամրակցված «ԳԱԶ 66» մակնիշի զինհամարանիշի կունգի թափքում: Հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:
Նախնական տեղեկություններով՝ կատարվածը հակառակորդի կրակոցի հետևանք չէ: