211652_close_icon
views-count56538 դիտում article-date 10:53 02-04-2016

Գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումից մահացած Գեւորգը Երեւանից է

ՀՀ ՊՆ Ն զորամասում գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերված Գեւորգ Ասոյանը, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, Երեւանից է՝ Կենտրոն վարչական շրջանից: Նա 2015թ-ի առաջին զորակոչին էր մեկնել ծառայության: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 01.04.2016թ.՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Արմենի Ասոյանը: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Նմանատիպ նյութեր