Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում ապրիլի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-30-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
[img]/ups/images/0419137001461646605479133.jpg[/img]
Երևանում ապրիլի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-30-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ:
[img]/ups/images/0063117001461646621538504.jpg[/img]


