211652_close_icon
views-count3673 դիտում article-date 22:34 25-04-2016

Զինեդին Զիդան. Հուսով եմ, Ռոնալդուն և Բենզեման կխաղան «Մանչեսթեր Սիթիի» հետ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպմանը: «Մենք ցանկանում ենք, որ Բենզեման և Ռոնալդուն խաղան: Կարծում եմ, նրանց հետ ամեն ինչ կարգին կլինի, բայց սպասենք թեստերի արդյունքներին: Կարծում եմ, որ մեր հնարավորությունները 50-50- են: Կանենք ամեն հնարավորը: «Մանչեսթեր Սիթին» հիանալի թիմ է: Ազատ գոտիներ թողնելու դեպքում նրանք կարող են պատժել: Տեսնենք, թե ինչ կլինի վաղը: Կփորձենք խաղալ այնքան լավ, որքան հնարավոր է», ասել է Զիդանը: Նշենք, որ «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին, Երևանի ժամանակով 22:45-ին:

Նմանատիպ նյութեր