87539 դիտում
10:50 03-11-2015
Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում հերթական հրաշքն է տեղի ունեցել. բժիշկների օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երիտասարդի անդամահատված ոտքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում հերթական հրաշքն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանրությանը հայտնի ու սիրելի վիրաբույժ Արտավազդ Բագրատիչի և մի քանի այլ բժիշկների՝ ժամեր տևած ճիշտ գործողությունների արդյունքում վերականգնվել է քաղաքացու անդամահատված ոտքը:
Ինչպես երեկ հայտնել էր ֆոտոլրագրողը, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղի էր ունեցել ավտովթար, ինչի հետևանքով 32-ամյա Վարուժան Խուրշուդյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենայով բախվել էր ծառին: Ջերմուկի փրկարարները քաղաքացիների օգնությամբ նրան դուրս էին բերել ավտոմեքենայից, իսկ 1 ժամ հետո փրկարարները ավտոմեքենայից կարողացել էին դուրս բերել Վ. Խուրշուդյանի անդամահատված ոտքը, որը տեղափոխվել էր Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
[color=#EF2929]Հիվանդանոցում հավաքված վիրավորի հարազատները, ովքեր չցանկացան նկարահանվել, ասում էին. «Էրեխուն, որ բերեցին հիվանդանոց, արյունաքամ էր եղել, ոտն էլ չկար: Ու, ճիշտն ասած, արդեն պատրաստվում էինք վատթարագույնին: Հեռու տնից-տեղից՝ մտածում էինք, որ էրեխու դիակն ենք տանելու, բայց, երբ մի ժամ հետո ոտքը բերեցին ու տվեցին Բագրատիչին, մտածում էինք, որ մի բան կլինի: Լավ էր՝ մի քանի ժամ անց իմացանք, որ Սահակյանի ու նրա թիմի շնորհիվ ամեն ինչ բարեհաջող է ավարտվել: Մեր տղու գիտակցությունը տեղն է՝ շնորհիվ թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի աշխատակիցների: Հիմա մեր հույսը Աստծու և բժիշկների վրա է»:
Իսկ ֆոտոլրագրողի հետ զրույցում ճանաչված վիրաբույժն ասաց. «Հիվանդն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը մնում է կայուն ծանր, քանզի բացի ձախ վերջույթից, վնասված է նաև աջ ազդրը: Ունի փակ կոտրվածք և սակավ արյունություն: Այս պահին վիճակը կայուն է»:
Վիրավորին հիվանդանոց ընդունելուց 2,5 ժամ հետո բժիշկների օպերատիվ ու ճիշտ գործողությունների արդյունքւոմ վերակագնվել է արյան շրջանառությունը, իսկ վիրահատությունը տևել է 8 ժամ: [/color]
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/02/69352/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 2-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի բնակիչ, 32-ամյա Վարուժան Խուրշուդյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի 34 NV 801 համարանիշի ավտոմենքենայով Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Վթարի հետևանքով վարորդը արգելափակվել էր ավտոմեքենայում, որտեղից նրան դուրս էին բերել Ջերմուկի հրշեջ-փրկարարները, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր Վայքի հիվանդանոց, որտեղից էլ` Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Վ. Խուրշուդյանի եղբայրը տարիներ առաջ Ռուսաստանի Դաշնությունում մահացել է ավտովթարի հետևանքով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9510 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին