39515 դիտում
16:46 11-05-2017
Պապիկի խնամակալության տակ գտնվող 14-ամյա Նարեկը սուր լեյկոզով է տառապում, նրան անհրաժեշտ է բոլորիս աջակցությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նարեկ Մարտոյանը ծնվել է 2002թ․նոյեմբերի 22-ին, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում, հայրը մահացած է և տղան գտնվում է իր պապի՝ Ժոռա Մարտոյանի խնամակալության տակ։ Սովորում է 9-րդ դասարանում։
2016 թվականի մայիսին երեխայի մոտ թուլություն, գունատություն և ոտքերի ցավ է նկատվել, պապը նրան անմիջապես բժշկի է տարել, որից հետո էլ պարզվել է, որ երեխան տառապում է Սուր լիմֆոբլաստային լեյկոզ (B common տարբերակ) հիվանդությամբ։
Իմանալով հիվանդության մասին՝ պապը անմիջապես երեխային տեղափոխում է Երևան, Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական դիսպանսեր, որտեղ էլ մինչև հիմա բուժվում է և գտնվում է բժիշկների հսկողության տակ:Բուժումը բաղկացած է մի քանի փուլերից, որից միայն ավարտվել է առաջին փուլը։ Սույն փուլի անցկացման համար ընդհանուր գումարը կազմել է 800.000 /ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ։
Քանի որ երեխայի լյարդը մեծացել է, երկրորդ փուլին դեռ անցնել չեն կարող։ Երեխայի լյարդը նորմայի բերելու համար արվում են լրացուցիչ բուժումներ։ Երեխայի մոտ կա ախորժակի կորուստ և չունի սնվելու ցանկություն,անհրաժեշտ գումարը չունենալու պատճառով էլ չեն կարողանում անհրաժեշտ դեղերը գնե, պապիկն արել և անում է ամեն բան թոռնիկի կյանքը փրկելու համար: Սիրելի հայրենակիցներ, եկեք օգնենք Նարեկին ապրել:
Արարատբանկում Նարեկի պապաիկի՝ ժոռա Մարտոյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝
[b]
ՀՀ դրամ` 15100118483900200
ԱՄՆ դոլար` 15100118483900101
ԵՎՐՈ` 15100118483900149
ՌԴ ռուբլի` 15100118483900158
SWIFT: ARMCAM22[/b]
Ժոռա Մարդոյանի հեռախոսահամարն է՝ +[b]37494 51-25-45:
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6155 դիտում
02:01 29-01-2016
7-ամյա Հայկը տառապում է արյան սուր լեյկոզով. նրան անհրաժեշտ է օգնություն
3538 դիտում
13:36 25-04-2016
9-ամյա Արամը սուր լեյկոզով է տառապում. նրա միայնակ մայրը հայցում է մեր օգնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18112 դիտում
16:43 04-05-2017
Կապանցի 28-ամյա կինը սուր լեյկոզով է տառապում և ունի մեր օգնության կարիքը՝ դեղերի, կամ գումարի տեսքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1216 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
727 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ
745 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին