4066 դիտում
16:05 03-03-2016
2 զավակների միայնակ մայրը քաղցկեղով է տառապում և հայցում է յուրաքանչյուրիս օգնությունը. տեսանյութ
37-ամյա Կարինե Գասպարյանը միայնակ մայր է, ունի երկու զավակ։ Դուստրը՝ սովորելով ԱԻՆ-ի քոլեջի 1-ին կուրսում, ուսումը թողել է, որպեսզի կարողանա աշխատել և հոգալ ընտանիքի հոգսերը։ Որդին էլ դպրոցական է, նա էլ զբաղվում է մոր խմաքով:
Ապրում են վարձով, և Կարինեի հիվանդության հետ նրանց կյանքը բեկումնալի փոխվել է: Կարինեն մշտական առողջական խնդիրներ է ունեցել, սակայն խուսափել է բժիշկի դիմել՝ գումար չունենալու պատճառով: 2015 թվականին աշխատավայրում Կարինեն վատացել է և շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են Երևանի 2 հիվանդանոց: Չհասկանալով հիվանդության պատճառը, բժիշկները կարծել են՝ վիճակը կապված է նյարդերի հետ և կատարել է 5-օրյա ստացիոնար բուժում, որից հետո բուժումը շարունակվել է տանը: Սակայն գնալով ցավերն ուժգնացել են և բժիշկները խորհուրդ են տվել կատարել ՄՌՏ և ԿՏ հետազոտություններ, ինչի արդյունքում պարզվել է, որ Կարինեի կրծքերում և ոսկրային համակարգում առկա են քաղցկեղային գոյացություններ: Հիվանդը հիմա գտնվում է ՛՛ԱՐՏՄԵԴ՛՛ բժշկական կենտրոնում, նրան նշանակվել է քիմիաթերապիայի ութանգամյա կուրս: Առաջին կուրսը Կարինեն արդեն ստացել է, նրա մոտ դրական դինամիկա է նկատվում՝ կարողանում է քայլել, արդեն պետք է 2-րդը ստանար, սակայն գումար չունենալու պատճառով չի կարողանում բուժումը շարունակել: Ամեն կուրսի արժեքն է 330 000 դրամ:
Բոլորն, ովքեր կցանկանան օգնել կյանքի ծանր իրավիճակում հայտնված կնոջը, ՎՏԲ-Հայաստան բանկում Կարինե Գասպարյանի անունով բացվել են հաշվեհամարներ.
[b]16072025552200 ՀՀ դրամ;
16072025552201 ԱՄՆ դոլար;
16072025552202 ԵՎՐՈ;
16072025552203 ՌԴ ռուբլի;
SWIFT:ARMJAM 22։
Կարինեի հեռախոսահամարներն են՝ +37491 810 811, +37493 394 181։[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3343 դիտում
13:36 25-04-2016
9-ամյա Արամը սուր լեյկոզով է տառապում. նրա միայնակ մայրը հայցում է մեր օգնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
445 դիտում
16:56 18-05-2024
ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից
790 դիտում
16:47 18-05-2024
Կսպասեմ քեզ բերդում․ Արմեն Աշոտյանը դիմել է Պետրոս Ղազարյանին
553 դիտում
16:23 18-05-2024
Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան