Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Ապրիլի 24-ին, ժամը 03.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 4/2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները 1971 թ. ծնված Գ. Խ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Ապրիլի 24-ին, ժամը 03.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արգիշտու փողոցի թիվ 7/4 շենքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:
***
Ապրիլի 24-ին, ժամը 01.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին հատակից բարձրացնելու և անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները 1937 թ. ծնված Լ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:


