211652_close_icon
views-count5080 դիտում article-date 20:00 23-04-2016

Պարոնա՛յք, խնդրում եմ մի նեղացրեք մեզ, չէ որ ազգային տոն է. Բիլ Դուլին (դետեկտիվ իրապատում)

Ուիլյամ «Բիլ» Դուլինը աչքի էր ընկնում իր ազնվությամբ և իրավապահների նկատմամբ մարդկային, հոգատար վերաբերմունքով: Մինչ 22 տարեկանը (1890թ.) օրենքի հետ խնդիրներ չի ունեցել: Աշխատել է որպես կովբոյ Արկանզասում, Սիմարոնի մերձակա ագարակում: Ամեն ինչ սկսվեց 1891թ. հուլիսի 4-ին: Բիլ Դուլինն ու ընկերները նշում էին ԱՄՆ անկախության օրը: Նրանց են մոտենում երկու շարքային ոստիկաններ (կոնստեբլ) և փորձում խլել նրանց մի տակառ վիսկին: Դուլինը խորհուրդ է տալիս ոստիկաններին չանել այդ բանը և հանգիստ թողնել իրենց: [b]-Պարոնայք, խնդրում եմ մի նեղացրեք մեզ. Չէ որ այսօր ազգային տոն է: Իսկ սա մեր վիսկին է, որը մեզ տոնական տրամադրություն է հաղորդում:[/b] Սակայն ոստիկանները չեն լսում Դուլինին: Վիճաբանությունը վերաճում է փոխհրաձգության, որի արդյունքում երկու ոստիկանները սպանվում են, իսկ Դուլինը փախուստի է դիմում և միանում Դալտոն եղբայրներին, որոնց հետ մասնակցում գնացքի կողոպուտի և մի շարք այլ ավազակային հարձակումների: Շատ չանցած Դալտոն եղբայրներին սպանում են: Եղբայրներից ողջ է մնում միայն Բիլ Դալտոնը, որը հետագայում միանում է Բիլ Դուլինի ավազակախմբին: [img]/ups/images/0938695001461423949400361.jpg[/img] [i]Դալտոն եղբայրները՝ սպանված[/i] Հաջորդ տարվա` 1892-ի ձմռանը Դուլինի ավազակախումը հարձակում է գործում Ֆորդ կոմսության Սպեարվիլ քաղաքի բանկի վրա: Բիլ Դուլինը, Ջորջ Նյուկոմբը («Դառը տամար») և Յանտիսը հաշվարկել էին, որ սառնամանիքի պատճառով փողոցները դատարկ կլինեն: Դուլինն ու Նյուկոմբը բանկ են մտնում կենտրոնական մուտքից, իսկ Յանտիսը ձիերով նրանց է սպասում բանկի ետնաբակում: Մի քանի րոպե անց ավազակները կողոպտելով 1.700 դոլար, դուրս են գալիս բանկից: Յանտիսը քայլում է նրանց ընդառաջ: Ամեն ինչ սահուն էր ընթանում, սակայն հանկարծ նրանց նկատում են քաղաք վերադարձող որսորդները: Սկսվում է փոխհրաձգություն, սակայն կողոպտիչները հաջողում են փախչել: Հետապնդումներն արդյունք չեն տալիս: Բանկը պարգև է խոստանում՝ 450 դոլար, սակայն որսորդներն այդ առաջարկին լուրջ չեն վերաբերվում և որս չեն սկսում: Չի հանգստանում միայն շերիֆ Չալկ Բիսոնը: Նա ամենուրեք ուղարկում է նամակներ՝ ավազակների նկարագրերով: [img]/ups/images/0164187001461423973101787.jpg[/img] [i]Բիլ Դուլինի ավազակախումբը[/i] 1893-ի մարտին Դուլինը գաղտնի ամուսնանում է: Սակայն երջանիկ ընտանեկան կյանքի համար փող չի ունենում: Եվ նա ծրագրում նոր ավազակային հարձակում: Այդ գործում նրան օգնություն են առաջարկում ընկերները՝ Դառը Տամար Նյուկոմբը, Բիլ Դալտոնը և Տուլսա Ջեկ Բլեյկը: Եվ նրանք որոշում են կողոպտել գնացք, որը Սիմարոն պիտի գար հունիսի 10-ի կեսօրին: Մեկ օր առաջ ավազակները գիշերում են մի ագարակում, որտեղի ռենջերներին ներկայանում են որպես օրենքի պահապաններ: Երկաթուղուն մոտենալու ճանապարհին նրանք հանդիպում են սայլով մի մարդու: Ավազակները խլում են նրանից ձիերը, ենթադրելով, որ ձիերը պետք կգան փախուստի ժամանակ: Սիմարոնում ամեն ինչ հաջող է ընթանում: Երբ գնացքի ուղեկցորդը մտնում է կայարանի շենք, ավազակներից երկուսը բարձրանում են գնացքի վերջին վագոնը, իսկ մյուս երկուսը ցատկում են գնացքավարի խցիկը: Ուղեկցորդը շենքի պատուհանից տեսնում է, որ գնացքը շարժվում է: Վախենում է, որ իրեն մոռացել են, վազելով դուրս է գալիս և հասցնում բարձրանալ գնացք: Ավազակները նրան տեղում զինաթափում և պատանդ են վերցնում: [img]/ups/images/0266842001461423996434425.jpg[/img] Ավազակները կանգնեցնում են գնացքը քաղաքից կես մղոն հեռավորության վրա: Նրանց հետաքրքրում էր միայն փոստային գնացքը, որտեղ փակ դռան հետևում նստած էր ցրիչ Էլստոն Ուիտլեսը: Այդ խեղճ մարդում մեկ անգամ արդեն թալանել էին Դալտոն եղբայրները: Այս անգամ նա հրաժարվում է բացել վագոնի դուռը: Սակայն նրա համառությունն ապարդյուն է անցնում: Ավազակները գնդակոծում են վագոնը: Վիրավորվելով ձեռքից, ցրիչ Ուիտլեսը ստիպված բացում է դուռը, սակայն մինչ այդ հասցնում է թաքցնել 10.000 դոլար: Ավազակները ներս են մտնում, սակայն գտնում են միայն 1000 դոլար: Վերցնելով գումարը, ավազակները ներողություն են խնդրում ցրիչ Ուիտլեսից, նրան ջուր են տալիս և հարմար պառկեցնում: Երբ ավազակները հեռանում են, գնացքը հետընթաց վերադառնում է քաղաք և հայտնում ոստիկանություն: Համեմատելով ավազակների նկարագրերը բանկի կողոպտիչների նկարագրերի հետ, ոստիկանները համոզվում են, որ գործողությունը կատարել են Դուլինն ու ընկերները: Երկաթուղային ընկերությունը ավազակներին բռնելու համար խոստանում է դրամական պարգև՝ 4000 դոլար, իսկ Կանզասի նահանգապետը՝ 2000 դոլար: Որսորդների մի քանի խմբեր սկսում են հետապնդումը, սակայն ապարդյուն: Միայն զինվորների մի խումբ հնդկացու ուղեկցությամբ հաջողում է գտնել ավազակներին: Ավազակները հետ են մղում զինվորների գրոհը, սակայն Բիլ Դուլինը ոտքից վիրավորվում է: Միայն երկու ամիս անց տեղեկություն է ստացվում, որ Դուլինի ավազակները թաքնվել են Օկլահոմա նահանգում Ինգալս քաղաքում: Դա փոքր, հանգիստ քաղաք էր: Նրա բնակիչները ավազակների հետ հաշտ ապրում էին: Ինգալսում օրենքի ոչ մի ներկայացուցիչ չկար: Իսկ վտանգի դեպքում կար նահանջի ճանապարհ: Քաղաքում կային հյուրանոց, երկու ակումբ, մեկ խաղատուն մի քանի մարմնավաճառներով: Բացի այդ, Ինգալսում կային երեք բժիշկներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող էին բուժել վիրավորներին: [img]/ups/images/0013165001461424012848936.jpg[/img] [i]Ինգալս քաղաքի այն ակումբը, որտեղ հավաքվում էր Դուլինի ավազակախումբը[/i] 1893թ. սեպտեմբերի 1-ի առավոտյան երկու կառք մտնում է քաղաք: Ոչ ոք չի կասկածում, որ նրանց մեջ թաքնված են մարշալի 13 օգնականները՝ Ջոն Հիքսոնի գլխավորությամբ: Քիչ անց հետախուզության ուղարկվածը Ջոն Հիքսոնին զեկուցում է, որ Բիլ Դուլինը, Բիլ Դալտոնը, Դառը Տամար Նյուկոմբը, Կարմիր եղնիկ Ուիտմանը, Տուլսա Ջեկը և Դինամիտ Դիկը հավաքվել են ակումբում ու նախաճաշում են: Բացակայում է միայն Արկանզաս Թոմը: Իրավապահներին թվում է, թե մեծ հաջողություն է, որ ավազակները մի տեղ են հավաքված: Սակայն Հիքսոնը հասկանում էր, որ ավազակները միասին ինչքան վտանգավոր են և ինպիսի դիմադրություն կարող են ցույց տալ: Նա սուրհանդակ է ուղարկում Ստիլվոտեր և օգնական ուժեր խնդրում: Օրինապահները հարմար դիրքեր էին գրավում և պատրաստվում գրոհի, երբ նրանցից մեկը՝ Դիկ Սպիդը նկատում է կասկածելի մի մարդու, որը ձիու հետ միասին քայլում է փողոցում: [b]- Ով է այս մարդը,- հարցնում է նա տեղացի մի պատանու: - Ինչպե՞ս թե ով է,- ասում է պատանին,- սա Դառը Տամար Նյուկոմբն է:[/b] Նյուկոմբը նույնպես նկատում է հրացանը ձեռքին օտարականին: Դառը Տամարը շատ փորձառու ավազակ էր, և անմիջապես հասկանում է ինչն ինչոց է: Լսելով պատանու պատասխանը նա անմիջապես բարձրացնում է հրացանը, սակայն Դիկ Սպիդն ավելի արագ է կրակում: Փամփուշտը դիպչում է Նյուկոմբի հրացանին և ռեկաշետով խոցում ոտքը: Արհամարելով ցավը ավազակը կրակում է, սակայն վիրպում, արագ ցատկում է ձիու վրա և սլանում դեպի քաղաքից դուրս: Սպիդը վազում է փողոցի մեջտեղը, նշան բռնում, հույսով, որ կկարողանա խփել փախչող ավազակին, սակայն այդ պահին հյուրանոցի երկրորդ հարկից արձակված գնդակը Սպիդին տապալում է գետնին: Հյորանոցի երկրորդ հարկից կրակողը Արկանզաս Թոմն էր: Սպիդը փորձում է փախչել, սակայն Թոմը երկրորդ կրակոցով սպանում է նրան: Հատուկենտ անցորդները վախեցած թաքնվում են ով որտեղ կարող է, սակայն ոչ բոլորն են հասցնում: Քաղաքի անմեղ բնակիչ Դել Սիմոնսը նետվում է դեպի ակումբի դուռը, սակայն անմիջապես գնդակահարվում է իրավապահների կողմից, որոնք նրան շփոթում են ավազակի հետ: Անկանոն հրաձգության հետևանքով իրավապահներն առաջին րոպեներին մի քանի անմեղ քաղաքացու են սպանում: Գիտակցելով, որ այդպես շարունակելու դեպքում կարող են քաղաքի կեսին սպանել, Հիքսոնը հրամայում է դադարեցնել կրակը, իսկ ավազակներին առաջարկում հանձնվել: Դուլինն ի պատասխան նրան ուղարկում է գրողի ծոցը: Դրանից հետո փոխհրաձգությունը վերսկսվում է: Ավելի ուշ ակումբի պատերին հաշվում են գնդակների 172 անցքեր: Ավազակները հասկանում են, որ երկար չեն կարող դիմանալ, և փորձում են ճեղքել շրջափակումը: Նրանք դուրս են թռչում ակումբի կողքի դռնից և վազում դեպի ախոռ, որտեղ նրանց ձիերն էին: Արկանզաս Թոմը վերևից շարունակում էր կրակել և ապահովել ընկերների մանևրը: Թոմի շնորհիվ ավազակները առանց կորստի կարողանում են վազել դեպի ձիանոցը: Երբ իրավապահները փորձում են փոխել դիրքերն ու առաջանալ, Արկանզաս Թոմը երկու գնդակ է հասցնում օրինապահ Թոմ Հուեսթոնին: Մինչ Դալտոնը, Ուիթմանը, Տուլսա Ջեկը կրակով լռեցնում էին իրավապահներին, Դուլինն ու Դիմամիտ Դիկը թամբում էին ձիերին: Երբ ամեն ինչ պատրաստ էր, ավազակները հեծնում են ձիերը, բաժանվում երկու խմբի և դուրս թռչում ախոռի երկու դռներից: Իրավապահները կատաղի կրակ են բացում և խփում Բիլ Դալտոնի ձիուն: Դալտոնը ցատկում է Դինամիտ Դիկի ձիու գավակին: Մեկ վայրկյան անց Դինամիտ Դիկը վիրավորվում է պարանոցից և տապալվում գետնին: Ավազակները վերցնում են Դիկին և սլանում քաղաքից դուրս: Այդ ամբողջ ժամանակ Արկանզաս Թոմը հյուրանոցի երկրորդ հարկից կրակով պաշտպանում էր ընկերներին: Նրա հերթական զոհն է դառնում բանակի սպա Շեդլին: Հեծյալ ավազակների փախուստից հետո իրավապահները սևեռվում են Արկանզաս Թոմի վրա: Նրան առաջարկում են հանձնվել, սակայն նա հրաժարվում է: Նա չի հավատում, որ ընկերները իրեն մենակ թողել-լքել են, և հույս էր փայփայում, որ կգան օգնության: Արկանզասը բուռն դիմադրում է մինչև ժամը 14-ը: Դոկտոր Պիկերինգը բարձրանում է Արկանզաս Թոմի սենյակ և փորձում համոզել նրան հանձնվել: Հետագայում նա գրում է. «Արկանզասն ասաց, որ չի ուզում ոչ ոքի վնասել, բայց ողջ չի հանձնվի: Նա հարցրեց, թե որտեղ են նրա տղաները (նկատի ուներ հանցագործներին): Ես պատասխանեցի, որ նրանք անհետացել են ... Սա շատ տխրեցրեց նրան: Ես երբեք չեմ տեսել այդքան ընկճված մադու, ինչպես Թոմն էր, երբ համոզվեց, որ ընկերներն իրեն լքել են»: Դոկտոր Պիկերինգի հետ զրույցից հետո Թոմը հանձնվում է, պայմանով, որ լինչի դատաստանի չի ենթարկվի անմիջապես: Հետագայում դատարանը նրան դատապարտում է 50 տարվա ազատազրկման, բայց 17 տարի անց նրան ներում են շնորհում: Ստիլվոտեր քաղաքի թերթն այս իրադարձության առիթով գրում է. «Դա կազմակերպված հանցավորության և մարշալի օգնականների միջև եղած ամենամահասփյուռ ճակատամարտն էր: Իրավապահների միակ ձեռքբերումը եղավ Արկանզաս Թոմի ձերբակալությունը: Իսկ Ինգլասի փողոցներում պառկած մնաց 9 մարդ: Ի դեպ անմեղ բնակիչները բոլորը սպանվել էին օրենքի ներկայացուցիչների գնդակներից: [img]/ups/images/0606522001461424036348.jpg[/img] Մինչև տարեվերջ, ավազակախմբի գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէր: Նրանք վերականգնում էին ուժերը և սպասում կրքերը հանդարտվելուն: 1894-ի հունվարին ավազակախումբը կրկին ի հայտ է գալիս, կողոպտելով Փաունի քաղաքի բանկը (Օկլահոմա նահանգ): Հարձակումը կատարում են Բիլ Դուլինը, Դառը Տամար Նյուկոմբը և Տուլսա Ջեկը: Մարտ ամսին Դուլինն ու Դալտոնը դատարկում են Վուդվարդի եկաթուղային կայարանի սեյֆը, իսկ մայիսին հարձակվում են Միսուրի նահանգի Սաուտվեստ-Սիթի քաղաքի բանկի վրա: Վերջին կողոպուտը կատարում են Բիլ Դուլինը, Չարլի Պիրսը, Տուլսա Ջեկը, Դինամիտ Դիկը, Կարմիր եղնիկ Ուիթմանը, ինչպես նաև ավազակախմբի երկու նորեկները՝ Փոքր Բիլ Ռայդլերը և Փոքր Դիկ Ուեստը: Այդ կողոպուտի ժամանակ բացակայում էր միայն Բիլ Դալտոնը: Բիլ Դալտոնը հեռանում է ավազակախմբից և հունիսին գնդակահարվում իրավապահի հետ փոխհրաձգության ժամանակ: Նրա բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերվում է 1.400 դոլար, որն ամբողջությամբ փոխանցվում է նրա այրուն: [img]/ups/images/0186066001461424062604487.jpg[/img] [i]Բիլ Դալտոնի սպանվելու լրագրային նկարազարդումը[/i] Չնայած մի քանի հաջողված կողոպուտների 1895 թվականին ավազակախումբը լուրջ կորուստներ է ունենում: Սպանվում է Տուլսա Ջեկը, մայիսին Դառը Տամար Նյուկոմբը և Չարլի Պիրսը: Նրանց սպանում են ավազակներ Դանն եղբայրները՝ Բիլը, Դելը և Ջոնը, որոնց ներում էին խոստացել իշխանությունները: [img]/ups/images/0097277001461424101799827.jpg[/img] [i]Մարշալի օգնալան Բիլ Տիլգմենը և Բիլ Դուլինը[/i] Բիլ Դուլինը ձերբակալվում է 1896թ հունվարի 16-ին: Մարշալի օգնական Բիլ Տիլգմենը ձերբակալում է Դուլինին և նրան տեղափոխում Գատրի բանտ: Մայիսին դատարանը նրան դատապարտում է 50 տարվա ազատազրկման: Բանտի պահպանությունը խստացնում են, սակայն հուլիսի 4-ին Դուլինը հաջողում է փախուստի դիմել: Կալանավորներից մեկը ձեռքերը ճաղերից դուրս է հանում և բռնում բանտապահին: Երկու այլ կալանավորներ կարողանում են նրա գրպանից հանել բանալիները, բացել խցերի դռներն ու դուրս գալ: Բանտից փախուստ է գործում 14 կալանավոր՝ այդ թվում՝ Բիլ Դուլինը: Օգոստոսի 24-ին Դուլինին հայտնաբերում են կնոջ ագարակում Նյու Մեքսիկո նահագի Լոուսոնի բնակավայրի մերձակայքում: Իրավապահները տեղ են հասնում գիշերը, սակայն լուսնի լույսի տակ կարողանում են ճանաչել նրան: Իրավապահները, մարշալ Հեկ Թոմասը և Դանն երեք եղբայրները տեսնում են, թե ինչպես են Դուլինն ու կինը բարձում իրերը և պատաստվում մեկնելու: Դուլինը ձիու կողքով քայլում էր փողոցով: Ճանապարհի երկու կողմում դարանակալած նրան էին սպասում օրենքի 6 պահապաններ: Հանկարծ թփերի մեջ թաքնված Հեկ Թոմասը գոռում է. [b]-Կանգնիր, ձեռքերդ վեր:[/b] Դուլինը բարձրացնում է Վինչեստեր հրացանը և կրակում ձայնի ուղղությամբ: Ի պատասխան համազարկ է տրվում ճանապարհի երկու կողից: Այդպես Բիլ Դուլինը մահանում է: [img]/ups/images/0855756001461424123914215.jpg[/img] Բիլ Դուլինի կինը երկրորդ անգամ է ամուսնանում: Դուլինի որդին՝ Ջոյը վերցնում է խորթ հոր ազգանունը: Նա մեծանում, ազնիվ մարդ է դառնում և օրենքի հետ ոչ մի խնդիր չի ունենում: Իսկ Բիլ Դուլինին ձերբակալած մարշալի օգնական Բիլ Տիլգմենի երեք որդիները դառնում են հայտնի ավազակներ: [img]/ups/images/0803584001461424138373207.jpg[/img] [i]Կադրեր Բիլ Դուլինի մասին ֆիլմից[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր