7755 դիտում
14:53 21-04-2016
«Աստղիկ» ԲԿ-ում մահացել է Սիսիանի ջոկատի կամավոր Կարո Համբարձումյանը, ով ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում
«Աստղիկ» բժշկական կենտրոնում օրերս մահացել է Սիսիանի ջոկատի կամավորներից Կարո Ծերունի Համբարձումյանը, ով ապրիլի 3-ին Ղարաբաղ ուղևորվող Սիսիանի այն կամավորների թվում էր, որոնց ավտոբուսը պայթեցրել էր ադրբեջանական անօդաչու սարքը Մարտակերտի ճանապարհին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` մանրամասնելով, որ զինծառայողը բազմաթիվ վնասվածքներ էր ունեցել, այդ թվում` գլխուխեղի` կյանքի հետ անհամատեղելի:
«Գնդակը խոցել էր գլխուղեղը, և ուղեղի այտուցից զինծառայողը մահացել է»,- ասաց Ա. Մուրադյանը:
Անդրադառնալով ծանր վիճակում գտնվող այլ վիրավորներին՝ նա ասաց, որ այսօր նախատեսվում է Այրվածքաբանության կենտրոնում վերականգնողական վիրահատության ենթարկել այրվածքների մեծ մակերես ունեցող 2 կամավորների:
Ըստ նախարարի` հետագայում նրանց վերակագնողական բուժում է սպասվում, բայց նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում:
«Աստղիկ» ԲԿ-ից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեցին, որ կամավորը մահացել էր ապրիլի 18-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
694 դիտում
09:02 05-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
817 դիտում
23:10 04-02-2025
Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
775 դիտում
23:02 04-02-2025
Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների և սենատորի հետ