40007 դիտում
18:27 20-04-2016
«Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում են ստանում վիրավորված 7 զինծառայող, ովքեր կյանքի գնով հետ են շպրտել ազերի ճիվաղ-բաշիբոզուկներին մեր սահմաններից ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում են ստանում քառօրյա պատերազմից վիրավորված յոթ զինծառայող:
Նրանք են՝ ենթասպա Էրիկ Բաբայանը, կապիտան Վալերիկ Մեհրաբյանը, շարքային Ռուբեն Առաքելյանը, կրտսեր սերժանտ Արման Լազգիյանը, կրտսեր սերժանտ Վահե Մելիքսեթյանը, շարքային Անդրեյ Վարդումյանը, շարքային Արթուր Արզանգուլյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այսօր ապրիլի՝ 20-ին, նրանց տեսակցելու էին այցելել ԱՄՆ –ից հյուրախաղերով Հայաստանում գտնվող <<Մհեր Մկրտչյան>> թատերախմբի անդամները և ԱԺ նախկին պատգամավոր, Երեւանի ավագանու «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Նրանք առյուծ հայ զինվորներին հավատացրեցին որ նրանց կողքին է ամբողջ սփյուռքը և պատրաստ են օգտակար լինել ինչպես որ հարկավոր է:
Թատերախմբի կողմից դրամական օգնություն ցուցաբերեցին զինծառայողների ընտանիքներին և խոստացան որ այն կրելու է շարունակական բնույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
62179 դիտում
19:35 25-01-2017
Ապրիլյան քառօրյա պատերազմում ազերի բաշիբոզուկներին արժանի հակահարված տված առյուծ տղերքը զորացրվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ