Մեկնարկեց «Norway Chess» մրցաշարը. Արոնյան-Թոփալով. ուղիղ միացում
                        Նորվեգիայի Ստավենգեր քաղաքում մեկնարկում է «Norway Chess» մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը և աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Արոնյանը առաջին տուրում սպիտակներով կմրցի Վասելին Թոփալովի հետ:
Մասնակիցների թվում են նաև Վլադիմիր Կրամնիկը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը,  Լի Չաոն, Պավել Էլյանովը, Պենդալա Հարիկրիշնան և Նիլս Գրանդելիուսը։
Մրցաշարը կանցկացվի ապրիլի 19-29-ը։ Ապրիլի 23-ն ու 26-ը կլինեն հանգստյան օրեր:
Արոնյան-Թոփալով պարտայի ուղիղ ընթացքին կարող եք հետևել այստեղ.
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


