Պայթյուն արևի վրա (տեսանյութ)
Ամերիկյան NASA տիեզերական գործակալության արբանյակները ֆիքսել են, թե ինչպես է Արևի վրա պայթյուն տեղի ունենում: Գիտնականները ասել են, որ տեսանյութը կազմված է 100 լուսանկարներից, որոնք արվել են 10 ժամվա ընթացքում: Պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին: Երևույթը կարող է Երկիր մոլորակի վրա մագնիսական փոթորիկ առաջացնել: