2230 դիտում
20:54 18-04-2016
ՀՀ կառավարության և SAP ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ ՀՀ կառավարության և SAP ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը և SAP ընկերության գլոբալ ցանցի փոխնախագահ Յոսթ Թիգելարը:
Համաձայն երկկողմ հուշագրի, ՀՀ-ում մշակվելու է ազգային ամպային համակարգ SAP Business One հավելվածի հիման վրա: Ակնկալվում է, որ համակարգի ստեղծումը կմիավորի Հայաստանի ՏՀՏ ոլորտը, առաջատար համալսարանները, պետական կառույցները, երկրի փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացման համար պատասխանատու կառույցներն ու ինստիտուտները:
SAP Business One-ի հիման վրա ստեղծված ազգային ամպային համակարգը նախատեսված է հիմնականում փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցելու, աշխատանքի հիմնական ոլորտներում ընկերությունների բիզնես գործընթացներն ավոտամատացնելու համար: Ծրագիրը կնպաստի նաև Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Նմանատիպ նյութեր
937 դիտում
19:58 19-06-2024
Քաղաքաշինության կոմիտեի և խորվաթական ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
2680 դիտում
19:44 24-02-2017
ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
721 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
808 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
652 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը