211652_close_icon

Հայաստանի մի շարք մարզերում այսօր ՏԻՄ ընտրություններ են

views-count3277 դիտում article-date 07:53 13-09-2015
Այսօր, սեպտեմբերի 13-ին Հայաստանի 22 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում: Դրանցից 15-ում ընտրվելու է համայնքի ղեկավար, իսկ 8-ում` համայնքի ավագանի: Մարզերը, որոնցում կկայանան ՏԻՄ ընտրություններ, Արագածոտն է, Գեղարքունիքը, Լոռին, Կոտայքը, Շիրակը, Սյունիքը, Վայոց Ձորը և Տավուշը: Մասնավորապես, քաղաքապետեր կընտրեն Իջևան և Մարալիկ քաղաքներում: Ընտրատեղամասերը կբացվեն առավոտյան ժամը 08:00-ից և կփակվեն երեկոյան 20:00-ին:

Նմանատիպ նյութեր