Bloomberg-ը հայտնել է աշխարհի ամենաշահավետ տարադրամը
Bloomberg տնտեսական գործակալությունը պարզել է, թե որն է 2016 թվականի ամենաշահավետ տարադրամը. այն զամբիական կվաչան է:
Փորձագետների գնահատականներով՝ աճի տեմպերով կվաչան գերազանցել է աշխարհի մնացած 150 տարադրամներին:
Այս տարվա սկզբից Զամբիայի ազգային արժույթը աճել է դոլարի նկատմամբ 19.9 տոկոսով: Նշվում է, որ նման հաջողություն կվաչային բերել է պղնձի գնային աճը:
Միևնույն ժամանակ նախորդ տարի զամբիական տարադրամն ընկել էր 42 տոկոսով՝ հայտնվելով 2015 թվականի վատթարագույն եռյակի ցանկում: