7096 դիտում
15:16 14-04-2016
Թշնամու գնդակից զոհված Տիգրանն այնքան նվիրված էր հայրենիքին ու զինվորի կոչմանը, որ անգամ արձակուրդի ընթացքում էր զինվորական համազգեստով շրջում. խոնարհվում ենք
Թշնամու գնդակից զոհված Տիգրան Բերակչյանը անգամ, երբ արձակուրդ է եկել, միշտ զինվորական համազգեստով է շրջել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ պատմեցին հարեւանները՝ նշելով, որ շատ էր սիրում Ղարաբաղը:
Հարեւանները պատմում էին, որ նա միշտ է հայրենասիրությամբ, հումորով եւ բարությամբ աչքի ընկել: Հարազատները համոզված են եղել, որ նա իր ճարպկությամբ չէր կարող գերության մեջ հայտնվել, մի հնար գտած կլիներ, սակայն նա իր վերջին ուժով պայքարել է թշնամու դեմ:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնելով Տիգրան Բերակչյանի զոհվելու լուրը, գրել էր.
Ցավում ենք և հպարտանում
շարքային Բերակչյան Տիգրան Էդուարդի
Ծնված 1997թ., 2015/1 զորակոչ, Արաբկիրի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 12 .04.2016թ.ժամը 18: 00 Հուղարկավորությունը`13.04.2016թ.ժամը 14:00 Հասցե`ք.Երևան, Թբիլիսյան խճուղի Անգել սգո սրահ»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է եւ խոնարհվում:
Նմանատիպ նյութեր
16717 դիտում
12:48 13-04-2016
Թշնամու գնդակից զոհված Ադամը հերոսի պես է պայքարել թշնամու դեմ. խոնարհվում ենք