211652_close_icon
views-count95228 դիտում article-date 13:43 12-09-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Հադրութից. թագավոր-տղերքը անառիկ են պահում պոստերը

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արցախի պաշտպանության բանակի սպան ու ժամկետային զինծառայողները շարունակում են անառիկ պահել առաջնագիծը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Հադրութի զորամասում ծառայություն կատարող «առյուծներն» ասում էին. «Պատրաստ ենք կյանքի գնով պահել սահմանը, ու եթե հակառակորդը շարունակի ոտնձգություններ կատարել, ապա, հավատացե՛ք, ժողովուրդ, նա կստանա արժանի հակահարված։ Մենք ոգևորվում ենք, երբ իմանում ենք, որ դուք էլ մեր թիկունքն եք պահում։ Ուզում ենք առաջնագծից մեր շնորհակալությունը հայտնել ժողովրդին, այն կազմակերպություններին ու անհատներին, ովքեր քառօրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո այցելում են պոստեր, ոգևորում մեզ, ցուցաբերում անհրաժեշտ օգնություն»։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ երեկ զինվորներին ծխախոտ, քաղցրավենիք, սուրճ էին ուղարկել «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» հայ-կանադական համատեղ ձեռնարկություն, ՍՊԸ-ի ներկայացուցիչները, իսկ զինվորներն էլ ասում էին, որ «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»-ի սեփականատերեր Վարդանյան եղբայրներն իրենց այցելություններն առաջնագիծը պահող զինվորներին ավանդույթ են դարձրել։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 259+
259+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր