211652_close_icon
views-count73723 դիտում article-date 21:41 21-06-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ՝ Հադրութի առաջնագծից․ առյուծ ու թագավոր տղերքը անառիկ են պահում սահմանը․ ՄԱՍ 2

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի զորամասի սպաներն ու ժամկետային զինծառայողները, իրենց վստահված առաջնագիծը անառիկ են պահում, իսկ եթե ազերի-ճիվաղները փորձում են խախտել սահմանները, առյուծ-տղերքի կողմից արժանի հակահարված են ստանում։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն իրենց խոսքն էին ուղղում ժողովրդին ասելով․ «Թշնամուն պարտադրել ենք հրադադար, սակայն դա չի խանգարում, որ մենք աչալրջորեն պահենք դիրքերը։ Մենք ավելի ենք ամրապնդվում ու ավելի հզոր ենք մեզ զգում, երբ իմանում ենք, որ մեր թիկունքը դուք ամուր պահում եք։ Ուզում ենք անպայման մեր ծնողներին, հարազատներին, ընդհանրապես ժողովրդին տեղեկացնել, որ չհավատան այն սուտ տեղեկություններին, թե ունենք սննդի, հագ ու կապի խնդիրներ։ Հավատացեք, այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, քանի որ և՛ Արցախի պաշտպանության բանակը, և՛ ողջ հայությունը չի թողնում, որ մենք ունենանք սննդի ու հագ ու կապի խնդիրներ։ Դիրքերի մեծ մասերում Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի պաշտպանության բանակի հրամանատար՝ գեներալ- լեյտենանտ Լևոն Մնացականյանի հանձնարարություններով, զորամասերի հրամանատարները լուծել և լուծում են դիրքերում կանոնավոր ջրամատակարարման խնդիրը, ինչի շնորհիվ էլ լոգանքի խնդիրներ չենք ունենում։ Մենք ձեզ կարոտում ենք, ու կարող եք ձեր գլուխները հանգիստ դնել բարձին, քանի որ պոստերը պահում են ձեր առյուծ զավակները»։ Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 326+
326+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր