211652_close_icon
views-count4964 դիտում article-date 20:20 13-04-2016

Օձի խայթոցի դեպք է արձանագրվել

Ապրիլի 13-ին ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն առաջին ահազանգն է ստացել օձի խայթոցի վերաբերյալ: Տուժածը Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ է: Նա տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ ներարկվել է հակաթույն: Հիվանդի վիճակը կայուն է: Տեղեկացնում ենք, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են հակաթույնով։ Բնակչության բոլոր խմբերի համար ներարկումն իրականացվում է անվճար հիմունքներով: Նշենք, որ օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է մարտի 3-ին:

Նմանատիպ նյութեր