Արցախում արձանագրվել է օձի խայթոցի 10 դեպք, որից 2-ը երեխաներ են
2014թ. հունիսի 4-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արձանագրվել է օձի խայթոցի 10 դեպք, որից 2-ը երեխաներ են:
Խայթոցի դեպքերը գրանցվել են Մարտակերտի շրջան`2, Հադրութի շրջան`3, Քաշաթաղի շրջան`3, Մարտունու շրջան`2:
Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ տուժածներից 8-ին ներարկվել է օձի հակաթույն/անտիգյուրզին/, իսկ 2-ի դեպքում չի ներարկվել, քանի որ կարիքը չի եղել:
Ներկա պահին ք.Ստեփանակերտի և շրջանային բուժհաստատություններում առկա է օձի հակաթույնի անհրաժեշտ քանակ: