Արցախում արձանագրվել է օձի խայթոցի 5 դեպք
2014թ. մայիսի 16-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արձանագրվել է օձի խայթոցի 5 դեպք:
Ինչպես տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից 1 դեպք գրանցվել է Մարտակերտի շրջանում, 2 դեպք՝ Հադրութի շրջանում և երկու դեպք՝ Քաշաթաղի շրջանում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ տուժածներից 4-ին ներարկվել է օձի հակաթույն /անտիգյուրզին/, իսկ 1-ի դեպքում չի ներարկվել, քանի որ դրա կարիքը չի եղել:
Ներկա պահին ք.Ստեփանակերտի և շրջանային բուժհաստատություններում առկա է օձի հակաթույնի անհրաժեշտ քանակ: