211652_close_icon
views-count4471 դիտում article-date 15:48 12-04-2016

Այս քառօրյա պատերազմի 5 դասերը` ըստ Ռիչարդ Կիրակոսյանի

Այս քառօրյայա պատերազմին 5 դասերից առաջինն այն է, որ Հայաստանը բավականին քիչ լծակներ ունի` Ադրբեջանին թույլ չտալու համար Հայաստանի հետ պատերազմել: Այս մասին այսօր քառօրյա պատերազմի վերաբերյալ քննարկմանը իրատեսական կերպով հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: «Երկրորդ դասը, որի մասին ուզում եմ ասել, Ադրբեջանի նոր ռազմավարությունն է, որ պետք է գրավել ու պահել նոր տարածքներ: Երրորդ դասը՝ առաջացել է նոր համատեքստ՝ այս իրավիճակի հետ առնչվող: Չորրորդը մեր ներքին իրավիճակին առնչվող դաս է: Հաշվի առնելով այն վտանգը, որ առջև կանգնած ենք, պետք է նկատել, որ մեր հասարակության կոռումպացվածությունը ու թափանցիկության բացակությունը ավելի շատ է վտանգում մեր երկրի հիմքերը: 5-րդ սերտած դասն առնչվում է արտաքին գործոններին և վերաբերում է Ռուսաստանի կողմից այսպես ասած` դավաճանությանը այն համատեքստում, որ Հայաստանը դիտարկվում էր որպես Ռուսաստանի ռազմավարական գործընկեր»: Վերջին 5-ից դասից քաղաքագետի հետևությունն է` արմատապես վերանայել հայ-ռուսական հարաբերությունները: «Կարող եմ այսպես ասել՝ հայ-ռուսական ռազմավարական ամուսնության շրջանակում ընտանեկան բռնության դեպք է տեղի ունեցել»,-պատկերավոր կերպով նկատեց քաղաքագետը: Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի` ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքելու համար և համարժեք քայլեր անելու համար Հայաստանն առաջին հերթին պետք է բարեփոխումներ մտցնի իր պաշտպանական համակարգերում: Մյուս կարևոր խնդիրն է՝ վերադարձնել Լեռնային Ղարաբաղի բանակցային սեղանի շուրջ: Համեմատական կայունության համար Ռիչարդ Կիրակոսյանի բանաձևն է, որպեսզի շփման գծում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից տեղակայվեն մոնիտորներ՝ պարզելու հրադադարի խախտման պատասխանատուին, իսկ Հայաստանն էլ լինի պակաս հանդուրժող շփման գծում:

Նմանատիպ նյութեր