4137 դիտում
10:19 12-04-2016
Միհրան Պողոսյանի բիզնեսների վերաբերյալ հրապարակված տվյալներն ուսումնասիրվում են.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ մեկ շաբաթ առաջ հետաքննող լրագրողների ընկերակցության «Հետք» պարբերականը հրապարակեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի` բիզնեսներին և, մասնավորապես, օֆշորային տարածքներում գրանցած ընկերությունների և դրանց գործունեության վերաբերյալ լրագրողական հետաքննության արդյունքները: Մասնավորապես հրապարակված հոդվածում մեկ առ մեկ ներկայացված էին Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունների անունները, որոնց միջոցով գլխավոր հարկադիր կատարողը միլիոնավոր դոլարների եկամուտներ է ստանում՝ իր պաշտոնն օգտագործելով:
Օրերս հայտնի դարձավ, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ իշխանություններից պահանջել են քննել հրապարակված տվյալները: «Ժողովուրդ»-ը երեկ իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը սկսել է ուսումնասիրել Միհրան Պողոսյանի բիզնեսների վերաբերյալ հրապարակված տվյալները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
730 դիտում
17:57 11-06-2015
Արմավիրի մարզի դպրոցների վերաբերյալ տվյալներն ուսումնասիրվում են. ՀՀ Դատախազություն
5735 դիտում
17:55 15-04-2019
Ո՞ւր է Միհրան Պողոսյանին վերագրվող 800 մլն դոլարը. Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»