211652_close_icon
views-count2623 դիտում article-date 11:00 22-11-2015

Ղրղզստանում վթարային վայրէջք է կատարել Boeing-737-ը. կա 1 վիրավոր

Ղրղզստանի Օշ քաղաքում վթարային վայրէջք է կատարել ՌԴ Կրասնոյարսկից դեպի Օշ թռիչք կատարող Boeing-737 օդանավը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը: Օդանավի ուղևորները տարհանվել են: Տուժել է մեկ կին, ում հոսպիտալացրել են` բուժօգնություն ցուցաբերելու նպատակով: Դեռևս հայտնի չէ, թե քանի ուղևոր է եղել Avia Traffic ավիաընկերության օդանավում: Ըստ նախնական տվյալների` նրանց թիվը կարող էր կազմել 130-150 մարդ:

Նմանատիպ նյութեր