2900 դիտում
19:34 07-04-2016
Փաստաբանները խնդրում են չեղյալ համարել Ասանժի ձերբակալումը՝ առողջական խնդիրներից ելնելով
«WikiLeaks»-ի փաստաբանները կոչ են արել Ստոկհոլմին՝ հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալումը չեղյալ համարելու համար, քանի որ նա ունի առողջական խնդիրներ: Այս մասին հայտնում է Rusia Today (RT)-ը՝ հիմք ընդունելով Շվեդիայի հանրային հեռուստատեսության հաղորդած տվյալները:
Ռուսական աղբյուրը նշում է, որ փաստաբաններ Թոմաս Օլսսոն և Պեր Սամուելսսոնը վստահեցնում են, որ Ասանժը առողջական խնդիրներ ունի և կարիք ունի շտապ բուժզննման:
Ասանժը, սակայն, շարունակում է մնալ Լոնդոնում` Էկվադորի դեսպանատանը` ձերբակալման սպառնալիքի տակ և չի կարող դուրս գալ ու բուժօգնություն ստանալ Մեծ Բրիտանիայում:
2012 թ.-ից սկսած ավստրալիացին մեկուսացված է Էկվադորի դեսպանատանը, որի իշխանությունները նրան այդ կարգավիճակը տվել էին՝ վախենալով, որ նա Լոնդոնից կուղարկվեր Շվեդիա, այնուհետև՝ Միացյալ Նահանգներ:
RT նշում է, որ Ստոկհոլմի դատարանը կհայտնի WikiLeaks-ի հիմնադրի ազատ արձակման մասին այն բանից հետո, երբ Շվեդիայի դատարանը մինչև ապրիլի 13-ը կկայացնի վճիռը:
Ավստրալիայի լրագրողը կալանավորվել է դեսպանատանը՝ համաձայն ՄԱԿ-ի կամայական կալանավորումների աշխատանքային խմբի որոշման:
Աշխատանքային այս խումբը խնդրել է Միացյալ Թագավորությանն ու Շվեդիային վերջ դնել Ասանժի ազատազրկմանը և նշել, որ դա պարտադիր է և պետությունները պարտավոր են կատարել դա:
Էկվադորն իր հերթին վերահաստատել է, որ քառասունչորսամյա քաղաքացու ձերբակալությունն անօրինական է, և կոչ է արել կառավարություններին համապատասխան գործողություններ ձեռնարկել, նշում է [url=http://www.newsecuador.ec/one_news.php?id=1457]«Հայ-Էկվադորական Բարեկամություն» [/url]հասարակական կազմակերպության կայքը:
Նմանատիպ նյութեր
89781 դիտում
21:33 20-07-2017
Ողբերգական դեպք Երևանում. ամուսինը կնոջ մոտ բողոքել է առողջական խնդիրներից և նրա ներկայությամբ ինքնասպան եղել
Այս բաժնից
1132 դիտում
22:50 19-11-2024
Զախարովան Լիտվային և Շվեդիային խորհուրդ է տվել ավելի շատ ծախսել իրենց անվտանգության վրա
1216 դիտում
22:13 19-11-2024
Ռուսաստանի նախագահը կայցելի Հնդկաստան
1201 դիտում
21:59 19-11-2024
Էրդողանը ՆԱՏՕ-ին կոչ Է արել մտածել Ռուսաստանի նոր միջուկային դոկտրինի շուրջ