Կան հրաբուխներ , որոնք ծնվում են բառացիորեն մարդկանց աչքի առաջ
Որոշ հրաբուխներ ծնվում են բառացիորեն մարդկանց աչքի առաջ։
Այդպես առաջացավ, օրինակ, Պարիկուտեն հրաբուխը Մեքսիկայում։
1943 թվականի փետրվարի 20-ին եգիպտացորենի դաշտում գյուղացիները տեսան ծխի թանձր քուլաներ, որոնք բարձրանում էին 7 սմ տրամագծով անցքից։
Օրվա վերջին սկսվեցին պայթյունները, որոնք գրեթե առանց ընդհատումների շարունակվեցին մի քանի ամիս։
Միայն առաջին 3 օրվա ընթացքում հրաբխային մոխրից և բեկորներից առաջացավ 160 մ բարձրության կոնաձև սար, որը 1 տարի անց հասավ 430 մ-ի։
1952 թվականին, Պարիկուտենի բարձրությունը հասավ 2800 մ-ի։