ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը կարծում է, որ Հայաստանը դուրս չի գա կազմակերպությունից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի կազմից դուրս գալու պատճառ չի տեսնում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանում շատ քաղաքական ուժերի հետ, հետևաբար, իմ կարծիքով, դրանք ժամանակավոր երևույթներ են, բայց ամեն դեպքում, Հայաստանը կլինի Ռուսաստանի, Բելառուսի և ՀԱՊԿ-ի հետ»,- ասել է Բորդյուժան:
«Ես չեմ պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի, պարզապես չեմ կարող պատկերացնել այս ապագան, քանի որ Հայաստանն այնքան ինտեգրված է Ռուսաստանին, և ոչ միայն տնտեսապես, որովհետև Ռուսաստանում ապրում է հսկայական թվով հայեր՝ շուրջ մի քանի միլիոն»,- ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը։