Ժերար Պիկե. Մեսին մարդ չէ, իսկ Ռոնալդուն լավագույնն է մարդկանց թվում
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն համեմատել է Լիոնել Մեսիին Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
Կարծում եմ, որ երկուսն էլ անհավանական խաղացողներ են: Մենք խոսում են ոչ միայն աշխարհի, այլ միգուցե` ֆուտբոլի պատմության երկու լավագույն ֆուտբոլիստների մասին:
Միշտ ասել եմ, որ Մեսիի պես տաղանդ ոչ ոք չունի: Նա անհավանական արագությամբ է վարվում գնդակի հետ: Նրան չափազանց բարդ է կանգենցնել:
Ռոնալդուն բացարձակապես այլ խաղացող է: Նա բարձրահասակ է, ուժեղ, կատարյալ: Նա կարող է ամեն ինչ անել. գլխով խփել, տուգանայիններից, 11 մետրանոցից:
Բայց ես անձամբ համարում եմ, որ Մեսին մարդ չէ, այլ ինչ որ այլմոլորակային, իսկ Ռոնալդուն` լավագույնն է մարդկանց թվում», ասել է Պիկեն: