Այս պահի դրությամբ Գյումրիում զորահավաք չկա. ՑԱՅԳ
Գյումրիում այս պահի դրությամբ զորահավաք չկա:
Այս մասին հայտնում է Գյումրու տարածքային զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանը: Նա հանդիպել է քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ներկայացրել իրավիճակը: Քաղաքապետի խոսքով` պարբերաբար նման քննարկումներ լինում են:
Զինվորական կոմիսար Գագիկ Խաչատյանի վստահեցմամբ առայժմ լրացուցիչ ուժեր հավաքելու և առաջնագիծ մեկնելու կարիք չկա: Իրենք ամբողջովին տիրապետում են իրավիճակին, խուճապի մատնվել պետք չէ:
Աղբյուրը` [url=http://tsayg.am/qaxaqakanutyun/15675-gn-ub-snl-inslsl-sb-.html]Tsayg.am[/url]