4300 դիտում
18:51 08-05-2014
Մոլորակը հիմա ինձ համար նրա առանցքի շուրջն է պտտվում. Լրագրող Գոհար Վեզիրյան. ֆոտոշարք.pressident.am
[url=http://www.pressident.am/index.php/news/16/5977-lragrox-gohar-veziryan-molorake-hima-inc-hamar-nra-arancqi-sourjn-e-pttvoum.html]PressIdent.am[/url]-ը գրում է. Լրագրող Գոհար Վեզիրյանի և Էդգար Տոնոյանի ամուսնությանն անդրադառնալու առիթ ունեցել ենք: 2013-ի հուլիսի 6-ին իրար տեր և հնազանդ լինելու խոստում տված զույգը վերջերս ծնող է դարձել, ինչի կապակցությամբ էլ PressIdent.am-ը զրուցեց նորաթուխ մայրիկի` Գոհարի հետ: Նա առաջինը հենց մեզ վստահեց տղայի լուսանկարներն ու մանրամասներ հաղորդեց: Պարզվում է՝ Նարեկն իրեն շատ երկար սպասեցնել չի տվել. ծնվել է ժամանակից շուտ՝ 8 ամսականում:
Փոքրիկը, ում ծնողները Նարեկ են կոչել, ծնվել է այս տարվա մարտի 18-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել Մեմորիալ հիվանդանոցում: Չնայած լրագրողը որդուն լույս աշխարհ է բերել ԱՄՆ-ում, բայց իր խոսքով, միջավայրը հայկական է եղել. բժիշկը ազգությամբ հայ Քեվին Գալստյանն է, ով բավականին հայտնի է ԱՄՆ-ում: Նարեկը ծնվել է 2 կիլոգրամ 600 գրամ քաշով, հասակը՝ 46 սմ: Խոսելով ծննդաբերությունից հետո իր առաջին զգացողությունների մասին՝ Գոհարն ասաց. «Ընդհանուր անզգայացման պայմաններում Նարեկի առաջին ճիչը չեմ լսել, գիրկս չեմ առել, հետևաբար՝ զգացողությունների մասին կլռեմ»:
Ծննդաբերության ողջ ընթացքում Նարեկի հայրը՝ Էդգարը, միջանցքում սպասել է փոքրիկի ծնվելու լուրին: «Ծննդաբերության ողջ ընթացքում ամուսինս հիվանդանոցում էր, բայց վիրահատարան չի մտել: Բարդ իրավիճակ էր, և բժիշկները որևէ մեկին չթողեցին ներս մտնել»,- հայտնեց Գոհարը՝ հավելելով, Էդգարի կողքին գտնվածները դժվարանում են նկարագրել նրա առաջին արձագանքը որդուն տեսնելու պահին: Երջանկության զգացողությունը միշտ էլ դժվար է նկարագրել»,- ընդգծեց Գոհարը:
Ըստ նրա՝ Նարեկի ծնվելուց հետո իր մոտ ամեն բան փոխվել է: «Նարեկից հետո իմ մեջ ամեն ինչ փոխվել է: Պատասխանատվությունս սևեռվել է մեկ ուղղությամբ՝ դեպի Նարեկը, ուշադրությունս՝ ևս: Մի խոսքով, մոլորակը հիմա ինձ համար նրա առանցքի շուրջն է պտտվում»,- նշեց երիտասարդ մայրիկը:
Պարզվում է՝ փոքրիկ Նարեկը շատ է սիրում աղմկել ու երաժշտություն լսել: «Բոլոր նորածինների նման նա ևս ունի իր բնավորության առանձնահատկությունները: Այս պահին միայն նշեմ մեկը՝ շատ սիրում է երաժշտություն լսել ու աղմկել: Լռության մեջ չի քնում, երեք օրականից մենք նրան դուրս՝ փողոց ենք հանել, մեզ հետ տարել ենք խանութ, ռեստորան, հյուր, մի խոսքով, ամեուրեք նա մեզ հետ է, ուստի՝ սիրում է «հանգստանալ և սնվել» աղմկոտ միջավայրում»,- որդու մասին խոսելիս նշեց Գոհարը:
Լրագրողին անգամ մայրանալը հետ չի պահում ակտիվ առօրյայից. «Շարունակում եմ ակտիվորեն ապրել՝ հետևելով քաղաքական անցուդարձին: Առօրյաս առաջվա պես գերհագեցած է: Մի խոսքով, տրտնջալու և ձանձրանալու առիթ չունեմ»:
Գոհարը կարողանում է միայնակ գլուխ հանել փոքրիկից, ըստ նրա՝ ավելի հեշտ է միայնակ զբաղվել փոքրիկով, քան, երբ կողքից խանգարում են: Պնդում է, որ բնությանը դեմ գնալը տգեղ բան է, դրա համար որդուն կրծքով է կերակրում:
Խոսելով կանանց մոտ նախածննդաբերական և հետծննդաբերական սթրեսներից` լրագրողը նշեց. «Սթրեսի մեջ եմ, թե՞ ոչ, կամ եղել եմ, թե՞ ոչ, կարող են դատել ընկերներս, գործընկերներս ու հարազատներս: Ճիշտ է, որոշակի փոփոխություններ վարքիս մեջ եղան, բայց դա ևս բնական գործընթաց է: Հիմա լավ եմ, ամեն ինչ հրաշալի է, որովհետեւ շուրջս հավաքված են բարի ու լավ մարդիկ՝ իրենց հիանալի ընտանիքներով: Դրական էներգետիկայի պակաս չունեմ, անգամ օտարության մեջ ինձ չեմ զգում»:
Փոքրիկ Նարեկի համար անհրաժեշտ իրերի գնումներով զույգը միասին է զբաղվել: «Նարեկի համար գնումներ արել և շարունակում ենք անել երկուսով: ԱՄՆ-ում շատ գեղեցիկ սովորություն կա, հղիության վերջին ամսում կանանցով հավաքվում և ուրախանում են, որի ժամանակ հրավիրվածները նվերներ են բերում փոքրիկին՝ թեթևացնելով ծնողների գործը: Իմ դեպքում ևս ազգականներս մտածել էին այդ մասին, սակայն Նարեկը շտապեց, նա ծնվեց երեքշաբթի, մինչդեռ մոտակա կիարկին ռեստորանում պատվեր էր տրված: Միջոցառումը չկայացավ, սակայն մինչ օրս Նարեկն ամեն օր նվերներ է ստանում: Ափսոսում եմ, որ շատ զգեստներ չի հասցնելու հագնել,և բազմաթիվ խաղալիքների տուփեր նրա՝ արագ մեծանալու պատճառով, մնալու են առանց ուշադրության»,- ափսոսանքով նշեց նորաթուխ մայրիկը:
Մանրամասները՝ [url=http://www.pressident.am/index.php/news/16/5977-lragrox-gohar-veziryan-molorake-hima-inc-hamar-nra-arancqi-sourjn-e-pttvoum.html]այստեղ[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
56341 դիտում
12:31 15-04-2021
Բաժանմունքում սա սկսում ա լացել, թե ինձ չծեծեք էլի, ես Սեդրակի (կամ Լյովկայի) ընկերն եմ. Գոհար Վեզիրյան
20074 դիտում
11:02 03-04-2016
Ստեփանակերտում հարսանիքներն ու ծննդյան տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել. Գոհար Վեզիրյան
36228 դիտում
13:20 14-12-2019
Հավատում եմ, որ Քոչարյան Անդոն խաբար է արել Նեմեցին, թե թռի՝ հետևիցդ գալու են. Գոհար Վեզիրյան
Այս բաժնից
1348 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ