7730 դիտում
16:56 02-04-2016
Ադրբեջանը ոչ միայն խախտել է հրադադարի ռեժիմը, այլեւ փաստացի վերսկսել պատերազմական գործողությունները. ՀՅԴ ԳՄ
Ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից իրականացրած մարտական գործողություններն՝ ուղեկցված տանկերի, հրետանու եւ օդուժի ինտենսիվ կիրառմամբ, ոչ միայն խախտել են հրադադարի ռեժիմը, այլեւ փաստացի վերսկսել պատերազմական գործողությունները՝ սպառնալով ինչպես ԼՂՀ-ի, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության անվտանգությանը։ Այս մասին ասվում է ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարության մեջ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրանց հայտարարությունը ներկայացնում է ստորեւ.
«Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները լուրջ սպառնալիք են նաեւ աշխարհաքաղաքական փխրուն խաղաղությամբ ու լարվածությամբ բնորոշ տարածաշրջանի կայունությանը։
Հավատարիմ լինելով խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին, գնահատելով այս ուղղությամբ ձեռնարկված միջազգային հանրության միջնորդական առաքելություններն եւ հատկապես հարգելով հակամարտության հանգուցալուցման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմինը դատապարտում է Ադրբեջանի սանձազերծած գործողությունները, դրանք գնահատում որպես ռազմական մարտահրավեր եւ հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը դնում պատերազմատենչ ադրբեջանական կողմի վրա։
Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով աննախադեպ իրավիճակի վրա, միեւնույն ժամանակ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայտարարում է, որ հնարավոր բոլոր միջոցները կձեռնարկի թույլ չտալու հետագա լարվածության սրացումը, իսկ անհրաժեշտության պարագայում, ինչպես ապացուցել ենք բազմիցս, կառույցն իր ողջ կարողականությամբ պատրաստ է սատարել ԼՂՀ եւ ՀՀ իշխանություններին՝ ապահովելու հայկական երկու պետությունների ազգաբնակչության եւ պետականության անվտանգությունը»։
Նմանատիպ նյութեր
6662 դիտում
10:41 05-08-2015
Հակառակորդը ոչ միայն չի լռում, այլեւ էլ ավելի խոշոր տրամաչափի զենքերով է խախտում հրադադարի ռեժիմը
1148 դիտում
15:33 13-09-2014
Սեպտեմբերի 7-ից 13-ը Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ
4311 դիտում
14:00 19-05-2018
Ադրբեջանը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ
Այս բաժնից
487 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1285 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
775 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր