Ռոստովում թռիչքի ժամանակ Ан-26 օդանավ է հրդեհվել
Դոնի Ռոստովում ՌԴ Պաշտպանության նախարարության փորձագետները պարզում են Ан-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման պատճառը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Վթարի հետևանքով առաջացած հրդեհից օդանավը լուրջ վնասվել է. ամբողջությամբ այրվել է ինքնաթիռի աջ շարժիչը, սակայն, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել մարտի 29-ին, սակայն հայտնի է դարձել միայն այսօր` մարտի 31-ին:
Այս պահին Ан-26 և Ан-30 տեսակի օդանավերի թռիչքները դադարեցվել են: